ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմությունից դասեր չքաղելու կործանարար հետևանքները. 1793-ի գրեթե այս օրերին՝ մայիսի վերջին, Ֆրանսիայում սկսվեց մի մեծ հեղափոխական, իրականում՝ ամբոխավարական շարժում, որի արդյունքում երկրում հաստատվեց Յակոբինյան դիկտատուրան: Յակոբինյան հեղափոխական կառավարման շրջանում ամեն ինչ անցավ Ռոբեսպիերի տոտալ վերահսկողության տակ: Սկսվեցին ռեպրեսիաներ ռոյալիստների և հակահեղափախականների նկատմամբ: Պատմաբանների տվյալներով՝ 25-40.000 մարդ զոհ գնաց Ռոբեսպիերի տեռորին: Անկարող լինելով լուծել պետության առջև ծառացած մարտահրավերները՝ Ռոբեսպիերն սկսեց հակահեղափախականներ փնտրել իր շրջապատում: Այդպես մահապատժի ենթարկվեց հեղափոխության առաջնորդներից մեկը՝ ժորժ Դանտոնը: Անընդհատ շարունակվող Ռոբեսպիերի տեռորն իր դեմ հանեց նույնիսկ երբեմնի դաշնակիցներին: Շարունակությունը պարզ չէ... Ռոբեսպիերն արժանացավ նույն ճակատագրին, ինչ` Դանտոնը: Արդյունքում՝ կորցրեց և՛ Ֆրանսիան, և՛ Ռոբեսպիերը: Հ.Գ. Հայաստանը չունի նման ռեսուրս՝ մտնելու ատելության անընդունելի պայքարի հերթական փուլի մեջ: Հ.Հ.Գ. Հայաստանը սուրբ հայրենիք է, այլ ոչ պոլիգոն, որտեղ պետք է բաժանել սևերի և սպիտակների»: |