Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ աղմուկը չի դադարում։ Անգլիական հեղինակավոր The Sun պարբերականը գրում է, որ «Արսենալ»-ը Բաքու չմեկնելու հարցով աջակցում է ֆուտբոլիստին, բայց, չնայած դրան, ակումբում դեմ չեն լինի, որ Մխիթարյանն ամռանը լքի թիմը: Ակումբում նրա հետ հեռակա ծրագրեր չեն կապում: |