ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Բոլորին ինչքան կարողացավ ֆռցրեց ու վերջում էլ թարս չափալախ հասցրեց». Կարպիս Փաշոյան
00:45, 25.05.2019 | mamul.am
4739 | 0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արամ Սիմոնյանի հրաժարականի մասին մտածելիս՝ եկա այն պարադոքսալ եզրակացությանը, որ նրա հրաժարականը մի կողմից «Ռեստարտ»-ի հաղթանակն էր, իսկ մյուս կողմից՝ հենց իր։
«Ռեստարտ»-ը մեկ տարվա համառ ու անզիջում պայքարից հետո հասավ իր փոքր նպատակին։ Իսկ ինչո՞ւ փոքր, քանի որ այնտեղ գտնվող մարդիկ գաղափարական անհատներ են ու անձերի փոփոխությամբ հնարավոր չէ նրանց մեծ հավակնություններն ու ձգտումները բավարարված համարել։ Առջևում կրթական համակարգի բարեփոխման հիմնախնդիրն է, և դուք դեռ շատ եք լսելու ռեստարցիների մասին։
Իսկ ո՞րն էր Արամ Սիմոնյանի հաղթանակը։ Ախր ամեն ինչ շատ պարզ է, նրան ոչ ոք չհեռացրեց, ընդհակառակը՝ պարոն Սիմոնյանը հեռացավ այն ժամանակ, երբ հարմար գտավ ու մի լավ ապտակ հասցրեց ԿԳՆ-ի դեմքին։ Բառի բուն իմաստով բոլորին ինչքան կարողացավ ֆռցրեց ու վերջում էլ թարս չափալախ հասցրեց։

Անկախ իմ ունեցած վերաբերմունքից, արձանագրեմ հետևյալը․ Արամ Սիմոնյանը պինդ ոսկոր է, իսկ սա թո՛ղ դաս լինի Կրթության և գիտության նախարարին, որ ապագայում անհրաժեշտ է շատ ավելի սկզբունքային ու վճռական լինել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր