ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը
09:55, 25.05.2019 | mamul.am
6059 | 0

Մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում:
ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում «ՊՆ» մակնշմամբ օճառի վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: Վերջինս հանդիսանում է ք. Գյումրու Մազմանյան փողոցի բնակիչ Գ. Մ-ն, ծնված՝ 1936թ-ին: Մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ին, Գյումրու կենտրոնական շուկայի՝ Շահումյան փողոցի 26-րդ շենքի դիմաց փողոցային առևտրով զբաղվող Գ. Մ-ի վածառած սեղանից, ինչպես նաև նրա կողմից վաճառվող իրերի պահպանման նպատակով նախատեսված երկաթյա տնակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է «ՊՆ» գրառմամբ 20 հատ՝ ընդհանուր 2 կգ քաշով ձեռքի օճառ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր