ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դատական համակարգի բազմաթիվ ծառայողներ ստիպված են լինելու լքել այդ կառույցը». Գևորգ Դավթյան
11:20, 25.05.2019 | mamul.am
5247 | 0

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում եք` մի քանի տարի առաջ, երբ հեռուստացույցով ցույց էին տալիս, թե մարդիկ դատարաններում ինչպե՞ս իրենց ցանկալի արդյունքին կհասնեին, հարցվածների գրեթե 95 տոկոս և ավելին հստակ նշում էին` կաշառքով կամ ԽԾԲ–ով, այսինքն` հայտնում էին իրենց իսկ կողմից հնարավոր հանցագործության կատարման մասին։ Սակայն, կարծում եմ` հիմա մեր հասարակությունն արդեն իսկ գիտակցել է, որ այդ կերպ իրենք իսկ հայտնվելու են ծուղակում, ինչը փաստում է այսօրվա իրողությունը։ Այդ է պատճառը, որ դատական համակարգի բազմաթիվ ծառայողներ ստիպված են լինելու լքել այդ կառույցը, քանզի չեն ունենա այլընտրանքային ապօրինի միջոցներ հարստանալու, ինչպես նաև դժվար ունենան անհրաժեշտ գիտելիքներ արդարացի դատական ակտեր կայացնելու համար։ Հա, ի միջիայլոց, կարծում եմ` սա վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում փաստաբանությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր