Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Պորտնովը պատրաստվում է դիմել հետաքննության պետական բյուրո՝ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից ապօրինի եկամուտների օրինականացման, փողերի լվացման և հարկերից խուսափելու հարցերով, հաղորդում է Gazeta-ն: Պորոշենկոն հանցախմբի կազմում ձևակերպել է «Прямой» («Ուղիղ») հեռուստաալիքը օֆշորային ընկերությունում և այդպիսով տիրացել դրան: Նշվում է, որ բաժանմունքը նաև հետաքննություն է սկսել Պորոշենկոյի՝ 300 միլիոն դոլարի հասնող ապօրինի եկամուտների, ինչպես նաև «Кузни на Рыбальском» գործարանի վաճառքի մասով: Ավելի վաղ հաղորդել էին, որ Պորոշենկոյի դեմ փողերի լվացման մեղադրանքով գործ է հարուցվել: |