Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Կամո Պետրոսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Կամո Պետրոսյանին ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իվան Ավանեսյանին՝ նրա գործունեության համար։ |