Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել․ «ՀԱՕԿ-ի որոշումից հետո, թե Հայաստանի ազգային հավաքականի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքին պետք է մասնակցեն մարզիկներ և մարզիչներ, ովքեր չեն հանդիսանում հավաքական թիմի անդամ, դժգոհություն է առաջացրել հավաքականի մարզիկների շրջանում: Այդ պատճառով որոշում է կայացվել Ծաղկաձորում նախատեսված հավաքը տեղափոխել այլ վայր: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մեր մարզիկները Գյումրիում կնախապատրաստվեն Եվրոպական խաղերին: Հիշեցնում ենք, որ սա այն հավաքականն է, որն իրեն լավագույնս է դրսևորել բոլոր միջազգային մրցաշարերում: |