Ելակը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին C-ով, ֆոլաթթվով, կալիումով, մանգանով, մանրաթելերով ու մագնիումով: Այն կարող է բարելավել տեսողությունը, ուղեղի աշխատանքը, նվազեցնել արյան ճնշումը, նվազեցնել ցավը արթրիտի և պոդագրայի դեպքում: Այն նաև ամրապնդում է իմունային համակարգը: Սակայն, ինչպես և շատ այլ հատապտուղներ, այն շատ շուտ է փչանում: Դրա համար անհրաժեշտ է սպիտակ քացախը 1:5 հարաբերակցությամբ խառնել ջրին, ելակները լցնել այդ լուծույթի մեջ ու պահել մի քանի րոպե: Այնուհետև հանել և չորացնելուց հետո տեղավորել փակ տարայի մեջ: Տարայի տակ անպայման չոր անձեռոցիկներ պետք է շարել: Սպիտակ քացախը հատապտուղներն ազատում է բորբոսի սպորներից ու բակտերիաներից, ինչի շնորհիվ էլ այն երկար է թարմ մնում: Հարկ է նաև հիշել, որ ելակների ցողունիկները չպետք է հեռացնել, եթե այն անմիջապես հետո չեք ուտելու: Ընդհանուր տարայից անպայման հանեք փչացած ելակները նոր այն պահեք սառնարանում: Իսկ սառնարանում պահելու համար ընտրեք չոր ու հերմետիկ փակ տարա: |