Երբեմնի ամենահայտնի երաժշտական խմբերից մեկը՝ Spice Girls-ը, վերադարձավ, սակայն՝ կատարյալ ձախողումով: Երբեմնի գերհաջողակ խումբը փաստացի լուծարվել էր դեռևս 2001 թվականին, թեև դրանից հետո որոշակի ընդմիջումներով նրանք դեռ մի քանի տարի համերգներ են տվել: Spice Girls-ը վերադարձավ 2017 թվականին Մելանի Չիսհոլմը առաջարկել էր նախկին մասնակիցներին միավորվել: 2018-ի վերջին պաշտոնապես հայտարարվեց՝ խումբը միավորվել է, բայց՝ առանց Վիկտորյա Բեքհեմի: Իր որոշման մասին նա ասել էր. «Ես բեմի վրա չեմ ընկերակցի աղջիկներին: Պետք է ասեմ, որ Spice Girls-ը կարևոր դեր է խաղացել իմ կյանքում, դրա համար էլ նրանց մաղթում եմ ամենայն բարիք ու հաջողություններ շրջագայության ընթացքում: Համոզված եմ, որ հիանալի շոու կստացվի»: Spice Girls-ը վերադարձավ Օրերս Spice Girls-ը տվեց միավորվելուց հետո իր առաջին համերգը՝ Դուբլինում, որը, սակայն, կատարյալ ձախողմամբ պսակվեց՝ չնայած նրան, որ աղջիկները հիանալի շոու են բեմադրել ու կատարել սիրված երգեր: Spice Girls-ը վերադարձավ Spice Girls-ը վերադարձավ Spice Girls-ը վերադարձավ Համերգից հետո Մել Բին տեսաուղերձով դիմել է երկրպագուներին ու խոստացել, որ բոլոր թերությունները կշտկվեն հաջորդ համերգին: |