ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Բորիս Ջոնսոնը հրավիրվել է դատարան Բրեքսիթի մասին հայտարարությունների համար
15:45, 29.05.2019 | mamul.am
6271 | 0

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնին դատարան են կանչել՝ պնդելով, որ նա ստել է, երբ ասել է, որ Մեծ Բրիտանիան շաբաթական 350 մլն ֆունտ ստերլինգ է տվել ԵՄ-ին: Նման հայտարարություններ Ջոնսոնն արել էր 2016թ.՝ Brexit-ի հանրաքվեի անցկացման շրջանում. այս մասին հաղորդում է BBC-ն:

Բորիս Ջոնսոնի դեմ հայցը ներկայացվել է գործարար Մարքուս Բոլի կողմից:

Գործարար Բոլի վսահեցմամբ, Ջոնսոնը խաբել է հանրությանը՝ ասելով, որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիա շաբաթական 350 մլն ֆունտ ստերլինգ մուտք կգործի, որը նախկինում բրիտանացիները տվել են ԵՄ-ին: Գործարարի խոսքերով, Մեծ Բրիտանիան երբևիցե շաբաթական 350 մլն ֆունտ ստերլինգ չի վճարել ԵՄ-ին: Ջոնսոնի փաստաբանները դիմել են բարձրագույն դատարան. նրանք կտրականապես մերժում են նախկին նախարարի մեղավոր լինելու հանգամանքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր