ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Huawei-ը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ
16:05, 29.05.2019 | mamul.am
6476 | 0

Huawei-ն ԱՄՆ-ի դեմ դատական հայց է ներկայացրել՝ իրեն սև ցուցակից հեռացնելու և սարքավորումները գնելու դեպքում կիրառվող արգելքը վերացնելու պահանջով. այս մասին հաղորդում է BBC-ն:

Չինական սմարթֆոններ արտադրող ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ արգելքը «հասարակական իրավունքների ոտնահարում է» և դրա նպատակը «Huawei-ին ամերիկյան շուկայից դուրս մղելն է»: Ընկերությունն ընդգծել է, որ նման գործողություններն արգելված են ԱՄՆ սահմանադրությամբ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Huawei-ն ընդգրկել է այն կազմակերպությունների ցանկում, որոնց հետ համագործակցելն արգելվում է ամերիկյան ընկերություններին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր