ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Femen-ի 60 ակտիվիստուհիներ մերկացրել են կրծքերը Լուվրի դիմաց
22:04, 30.05.2019 | mamul.am
18741 | 0

Փարիզում ֆեմենիստական շարժման շուրջ 60 ակտիվիստուհի բողոքի ակցիա է իրականացրել Պելե-Ռոյալ հրապարակում՝ Լուվրի դիմաց: Այս մասին հայտնում է Europe1-ը: Ակցիայի նպատակն է եղել հարգանքի տուրք մատուցել այս տարվա սկզբից Ֆրանսիայում սպանված 60 կանանց հիշատակին:

Մերկացնելով իրենց կրծքերը՝ կանայք կանգնել են շուրջ 10 րոպե Բուրենի հայտնի սյուների վրա: Վերջում նրանք վարդագույն ծխանռնակներ են արձակել՝ վանկարկելով կանանց իրավունքների պաշտպանության մասին կարգախոսներ. «Սպանված կանանց արհամարհում է պետությունը», «Այլևս ոչ մի զոհ», «Կանգնեցրու կնասպանությունը»:

Femen-ի ակտիվիստուհիներն իրենց կրծքերին գրել են նաև սպանված կանանց անունները. «Ժոզեթին կրակել են», «Շանտալին ծեծելով սպանել են», Գաէլին հղի մորթել են» և այլն:

Ամեն 2 օրը մեկ մենք իմանում ենք մի նոր զոհի մասին և մինչ օրս ակնկալվող գործողություններ չկան»,- հայտարարել է շարժման ղեկավար Իրինա Շևչենկոն՝ քննադատելով կառավարության անգործությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր