ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
245 գրամ. ամենափոքր անհաս նորածինն, ում երբևիցե հաջողվել է փրկվել
01:45, 31.05.2019 | mamul.am
9483 | 0

ԱՄՆ Սան Դիեգոյի Sharp Mary Birch հիվանդանոցում վաղաժամ ծնված 245 գրամ կշռող երեխան, ով ծնվելու պահին իր չափերով մեծ խնձոր է հիշեցրել, այժմ կայուն վիճակում է. այս մասին տեղեկություն է տարածել ամերիկյան հիվանդանոցը:
Երեխան ծնվել է հղիության 23-րդ շաբաթում, այսինքն պահանջվող ժամանակից 3 ամիս ավելի շուտ: Երեխան կշռել է երկու անգամ ավելի քիչ, քան մյուս վեց ամսական երեխաները: Նա ամենափոքր երեխան է, ում երբևիցե հաջողվել է փրկվել. հաղորդում է BBC-ն:
«Սայբին Այովայի համալսարանի հրապարակած ամենափոքր երեխաների պաշտոնական ցուցակի համաձայն, կարող է համարվել ամենափոքր երեխան: Սայբին մականուն է, նրա իրական անունն ու ծնողների մասին հիվանդանոցը տեղեկատվություն չի հաղորդում հենց հարազատների խնդրանքով»,- ասված է Sharp Mary Birch հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ:
5 ամիս տևած բժիշկների խնամքի հետևանքով երեխան ներկայում 2.5 կգ է կշռում՝ գերազանցելով բոլորի սպասելիքները:
Նշենք, որ երեխան ծնվել է 2018թ. դեկտեմբերին:

245 գրամ. ամենափոքր անհաս նորածինն, ում երբևիցե հաջողվել է փրկվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր