ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Պետք է մի քանի հրատապ խնդիրներ լուծել». Արթուր Սաքունց
05:20, 11.06.2019 | mamul.am
5600 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ քաղաքական համակարգը չի ձևավորված` ըստ գաղափարների, ոչ թե անձերի, այոʹ, բովանդակային ժողովրդավարությունը չի կարող կայանալ, բայց դրան հասնելու համար պետք է մի քանի հրատապ խնդիրներ լուծել: Առաջինը` քաղաքականությունը և բիզնեսը տարանջատելն է: Երկրորդ` քաղաքականությունը և քրեական մշակույթն ու աշխարհը միմյանցից տարանջատելն է: Երրորդը` քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության և հաշվետվողականության ամրագրումն է և ֆինանսավորման աղբյուրների օրինականության հավաստումը: Չորրորդը` կուսակցություններում ներքին ժողովրդավարության ամրագրումն է: Քանի դեռ այս բոլորը չկան, մնում է միայն ուշադրությունը կենտրոնացնել ընտրությունների ազատ և արդար կազմակերպման ընթացակարգերի ապահովման վրա` որպես նվազագույն պայման»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր