ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Շվեդիան գտել է ամենապարզ ու արդյունավետ միջոցը՝ պահպանելու համար նորաթուխ մայրիկների առողջությունը
00:30, 11.06.2019 | mamul.am
9068 | 0

Շվեդիայում գործում է յուրահատուկ օրենք, որը հնարավորություն է տալիս հայրերին 30 օրվա դեկրետային արձակուրդի գնալ երեխայի ծնունդից անմիջապես հետո, որպեսզի նա կարողանա օգնել նորաթուխ մայրիկին: Հաշվումները ցույց են տվել, որ այդ դեպքում մայրիկների մոտ անհանգստության մակարդակը նվազում է 26%-ով, իսկ բժիշկներին այցելությունների քանակը՝ 14%-ով: Օրենքի արդյունավետությունը պայմանավորված է նաև նրանով, որ արձակուրդը վճարովի է և հնարավորություն է տալիս հայրերին գնալ չպլանավորած ու ոչ անընդմեջ արձակուրդի:

Ապացուցվել է, որ ամուսինների ներկայությունն օգնում է նոր մայրացած կանանց հաղթահարել սթրեսներն, ավելի ապահով զգալ ու ունենալ օգնական երեխայի խնամքի հարցերում, ինչը հնարավորություն է տալիս արագ վերականգնվել ու հանգստանալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր