Ամերիկյան ռազմական օգնությունն իրենից ներկայացնում է վտանգավոր ծրագրեր, որոնք ոչ մի լավ բանի չեն բերի Եվրոպային. «RT»-ին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետ, ՌԴ անվտանգության խորհրդին կից Գիտխորհրդի նախկին անդամ Անդրեյ Մենայլոն: Մայիսին ԱՄՆ Սենատն առաջարկել էր 2020-ին մինչև 300 մլն դոլարով ավելացնել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը: «Դրանք շատ վտանգավոր ծրագրեր են իրենց համակարգայնությամբ ու հետևողականությամբ: ԱՄՆ-ի և Ուկրաինային ռազմական համագործակցությունը կբերի նրան, որ ԱՄՆ-ն ՌԴ և Արևմուտքի միջև բուֆերից կվերածվի սադրիչ երկրի: Ռուս քաղաքագետը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Ուկրաինայի 3 նավեր խախտել էին ՌԴ սահմանը և մի քանի ժամ վտանգավոր մանևրներ էին կատարել՝ չարձագանքելով ռուսական կողմի պահանջներին: Սահմանապահները նրանց բռնել էին: Նավի անձնակազմի 24 անդամներին սահմանը խախտելու մեղադրանք էր առաջադրվել, և նրանք դատարանի վճռով ձերբակալվել էին: |