Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.41, EUR 535.10, RUB 7.57, GBP 594.04
+26 °C, +22 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սա հանցագործությունը պարտակողների խմբակ է». Ստյոպա Սաֆարյան
14:45, 12.06.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն հանցագործություն է այս խմբակն ինչ-որ մեկի աջակից անվանելը: Այս խմբակը բացահայտ, օրը ցերեկով, հայտարարում է, որ թույլ չի տալու մարտի 1-ի բացահայտում: Սա հանցագործությունը պարտակողների խմբակ է: Ու եթե հերթական անգամ ոստիկանությունը թույլ է տալիս, որ նրանք փակեն դատարանի մուտքը ու չթողնեն, որ որևէ մեկն այնտեղ մտնի, նշանակում է` մենք ոստիկանությունում լուրջ, շատ լուրջ խնդիր ունենք: Տեղից էլ տեղեկություններ ենք ստանում, որ այդ համակարգում ու անգամ դատավորների մեջ կան մարդիկ, որոնք փափագում են մարդամեկի վերադարձը... Մնացածը, եթե իշխանությանը հետաքրքրում է, կարող ենք ավելի հավաստի ու փաստարկված ասել...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր