ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մեր ֆուտբոլիստները վերածվել էին տախտակե արձանիկների»․ Անդրանիկ Թևանյան
03:50, 13.06.2019 | mamul.am
10317 | 2

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակասական զգացողություններ առաջացնող խաղ։ Լավ է, որ մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեցին Հունաստանի հավաքականին ու տեսական հնարավորություն ստացան դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, բայց վատ է, որ գնդակը դարպասապահի ձեռքերին դիպչելուց հետո գոլ ենք «ուտում»։

Դե իսկ «կերած» երկրորդ գոլի ժամանակ մեր պաշտպանական գծի ֆուտբոլիստները վերածվել էին տախտակե արձանիկների, ինչպիսին որ օգտագործվում է մարզումների ժամանակ՝ դիմադրության իմիտացիա ապահովելու համար։

Ամեն դեպքում շնորհավորենք մերոնց ու սպասենք նոր հաղթանակների։

Հ.Գ. Եթե Կամո Հովհաննիսյանը տակտիկապես գրագետ ու սառնասիրտ խաղա, ինչպես նաև մտածի այնպես, ինչպես վազում է, կարծում եմ՝ բոլոր տվյալներն ունի՝ եվրոպական մակարդակի ակումբներում խաղալու։ Համենայնդեպս երեկ նա պաշտպանության եզրում լավ էր նայվում (չհաշված մեկ–երկու «լյափսուսը»)։ Նաև նրա գոլային փոխանցումն էր լավը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր