Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.69, EUR 528.46, RUB 7.47, GBP 617.03
+6 °C, -1 °C ... +7 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Փաշինյան-Պուտին հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված անձ. «Հրապարակ»
09:45, 13.06.2019

«Հրապարակ»-ը գրում է. «Eadaily.com ռուսական պարբերականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցին, Պուտինի հետ հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված, կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված անձ` «Բիզնես-Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը (ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին):

Փորձեցինք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել` ինչի մասին է խոսքը: «Դավիթ Փափազյանը մեզ հետ եկել էր Սանկտ Պետերբուրգ, ուր տնտեսական ֆորումի շրջանակներում պայմանագիր էր ստորագրել ռուսաստանյան իր կոլեգայի` «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրևի հետ, այնուհետև նույն օրը վերադարձել է Հայաստան»: Բոլոր դեպքերում, նա Պուտինի հետ հանդիպմանը ներկա էր: «Այո, ինքը` հայկական պատվիրակության կազմում, Կիրիլ Դմիտրևը` ռուսական պատվիրակության կազմում, մասնակցում էին այդ հանդիպմանը»:

eadaily.com-ը գրել էր նաև, որ հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև ԴԱՀԿ նախկին պետ, Ռուսաստանում ձերբակալված Միհրան Պողոսյանի մասին, ինչի վերաբերյալ Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում արագ գրել էր, և այդ արտահոսքը պարբերականը վերագրել էր Փափազյանին։ «Ֆորումի շրջանակներում Հայաստանի համար հեռանկարային և կարևոր համաձայնագիր է ստորագրվել, ինչի համար մենք շատ ուրախ ենք, ես պաշտոնական մեկնաբանություն տվեցի, այլ հարցերի չեմ պատասխանում»,- ասաց խոսնակը:

Մանրամասները՝ թերթի համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր