ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Զանգվածային բախումներ Պենզայում. կա 1 զոհ և 170-ից ավելի բերման ենթարկված
12:10, 16.06.2019 | mamul.am
19629 | 0

ՌԴ Պենզայի մարզի Չեմոդանովկա Բեսսոնովսկի շրջանում լարված իրավիճակ է առաջացել գնչուների սանձարձակ պահվածքի պատճառով: Երեկ զանգվածային ծեծկռտուք է առաջացել, որի հետևանքով կան մեկ զոհ, վիրավորներ և 170 բերման ենթարկված:

Ըստ տեղի բնակիչների՝ ամեն ինչ սկսվել է հունիսի 13-ի երեկոյան, երբ մի քանի գնչու լճակի մոտ փորձել են բռնաբարել ռուս երիտասարդ կնոջ, ով հղի է եղել: Նա կարողացել է դուրս պրծնել նրանց ձեռքից ու ամեն ինչ պատմել է ամուսնուն: Վերջինը հաշվեհարդարի է կանչել գնչուներին, բաց նրանք չեն եկել:

Երեկ կրկին, արդեն լճի մեջ, նույն գնչուները փորձել են բռնաբարել տարեց կնոջ: Նրանք հանել են նրա ներքնազգեստն ու սպառնացել. «Նախ մենք քեզ կբռնաբարենք, հետո կմորթենք»: Նա դուրս է պրծել ու ամեն ինչ պատմել ամուսնուն, ինչից հետո էլ սկսվել են բախումները:

Տեղացի երիտասարդները վերցրել են դանակները, կացինները, զենքերը և գնացել հաշվեհարդարի: Ընդ որում, զենք եղել է 2 կողմերի մոտ: «Մերոնցից մեկին դանակահարել են, մեկի գլուխը կղմինդրով ծակել են: Դեռ հայտնի չէ՝ ինչով կավարտվի այս ամենը: Սարսափելի է քնելը, երեխաների մոտ հիստերիա է, շատ սարսափելի է: Բախման սադրիչները սպառնացել են, որ իրենք սրում են դանակները, որ մորթեն բոլորիս»,- ասել են ռուս տեղաբնակները:

ՌԴ քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ գանգուղեղի վնասվածք ստացած 34-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է: Այժմ գյուղում շուրջօրյա պարեկություն են անում ոստիկանները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր