Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով կամ ազատ արձակելով փոխարինելու պաշտպանների միջնորդությունները։ Պաշտպանական կողմը դատարանում որպես հիմք ներկայացրել էր Գրիգորյանի հիվանդությունների փաստաթղթերը: Օրեր առաջ Գրիգորյանի պաշտպանը ասուլսի ժամանակ հայտարարել էր, որ նա այս պահին ունի 33 ծանր հիվանդություն և կալանքի տակ մնալը վտանգավոր է կյանքի համար։ |