ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
Շահումյան գյուղում Mercedes Sprinter-ը բախվել է արգելապատնեշին և հայտնվել ջրատարի մեջ. կա վիրավոր
10:35, 18.06.2019 | mamul.am
3533 | 0

Երեկ՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 23։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Խաչատրյանը իր վարած Mercedes Benz Sprinter մակնիշի 837 AD 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։

Կ. Խաչատրյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր