ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Ոստիկանությունը բերման է ենթարկել «շտապօգնության» մեքենան վնասած անձին
11:05, 18.06.2019 | mamul.am
4147 | 0

Հունիսի 17-ին` ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց մահացածի ընտանիքի անդամներից մեկը քարով կոտրել է բժշկական կենտրոնի հաշվեկշռում գտնվող, «Զիմբել» մակնիշի ավտոմեքենայի առջևի հողմապակին և վնասել շարժիչի ծածկոցը, իսկ մեկ այլ անդամ, դեռևս չպարզված առարկայով, կոտրել է ձախակողմյան հատվածի հայելին և վնասել երկու ապակիները: Կա բերման ենթարկված անձ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր