ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վիրտուալ «Մոնա Լիզա»-ն. Լուվրում պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել VR-ցուցահանդես
13:15, 18.06.2019 | mamul.am
8996 | 0

Երեկ՝ հունիսի 17-ին փարիզյան Լուվրում պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել VR-ցուցահանդես (վիրտուալ իրականություն,-հեղ.): Այն կազմակերպել են ֆրանսիական Emissive և HTC կազմակերպությունները:

Ցուցահանդեսը նվիրված էր Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» ստեղծագործությանը:

Հաստ, չվնասվող ապակյա շերտից հասարակությունը հատուկ սարքի միջոցով վիրտուալ իրականությունում դիտել է դա Վինչիի ամենահայտնի աշխատանքներից մեկը:

VR տեխնոլոգիայի շնորհիվ երևացել են մանրագույն դետալները և նույնիսկ նկարի ներքին շերտերը՝ մոտենալով նմուշին շատ մոտիկից և մոռանալով տեղում հավաքված հանրության և շրջակայքի մասին:

Լուվրը և իր աշխատակիցներից Վենսան Դելեվեն և Լուի Ֆրանկը ծրագիրը կազմակերպել են դա Վինչիի 500-ամյա տարելիցի կապակցությամբ:

Աշխարհին հայտնի ստեղծագործությունը կարելի է այս եղանակով դիտել ոչ միայն լինելով թանգարանում այլև՝ առցանց եղանակով՝ բաժանորդագրվելով HTC Viveport և կամ VR այլ հարթակներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր