Հնդկաստանի հյուսիսում՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգում ՃՏՊ-ի հետևանքով 43 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։ Աղբյուրի տվյալներով՝ ևս 30-ն էլ վթարի հետևանքով տուժել են։ Նշվում է, որ ավտոբուսում ավտովթարի ժամանակ եղել է 73 մարդ՝ չնայած որ այն նախատեսված է եղել 42 ուղևորի համար։ Զոհերը հիմնականում դպրոցահասակ երեխաներ են եղել, որոնք դասերից հետո վերադառնում էին իրենց գյուղերը։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցներում։ Տեղի իրավապահ մարմինները սկսել են իրականացնել հետաքննություն դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։ |