ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Անհրաժեշտ է լրջորեն վերլուծել ՌԴ-Վրաստան սրվող հարաբերությունների իրական պատճառը». Արման Բաբաջանյան
15:05, 24.06.2019 | mamul.am
5158 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները Գյումրի տեղափոխելու ուղղությամբ առաջարկներն էլ, կատարվող աշխատանքներն էլ կարևոր են։ Բայց առաջարկում եմ այս պահին վերացարկվել դրանցից։ Հայաստանի անելիքն այս իրավիճակում շատ ավելին պետք է լինի։ Մեզ անհրաժեշտ է լրջորեն վերլուծել 2008թ. ռուս-վրացական պատերազմից ի վեր առաջին անգամ ՌԴ-Վրաստան սրվող հարաբերությունների իրական պատճառը, դրանով պայմանավորված՝ ձևավորվող տարածաշրջանային ռազմական և քաղաքական նոր լանդշաֆտը և դրանում Հայաստանի դերը։ Վրացական իրադարձությունների մեկնարկին որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ դեպքերն այսքան կխորանան և կծավալվեն։ Չափազանց պատասխանատու այս պահին անհրաժեշտ է, որ Հայաստանն ու մեր երկրի քաղաքական ուժերը մտածեն ավելի կարևորի մասին, որ կարող է պատուհասել եղբայրական Վրաստանին ու ոչ այնքան հյուսիսից այլ՝ չսպասված կողմերից։ Բոլորս պարտավոր ենք գիտակցել, որ քաղաքականապես և տնտեսապես թուլացած Վրաստանը ոչ մի պարագայում չի կարող ձեռնտու լինել Հայաստանին։ Մեր զորակցությունը Վրաստանում կարգ ու կանոն ու օրինականություն հաստատելու համար ջանքեր չխնայող իշխանական և ընդդիմադիր ուժերին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր