Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.96, EUR 530.36, RUB 7.48, GBP 615.51
+12 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+17 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Իվանիշվիլին հրահանգել է պատժել զանգվածային բռնության կազմակերպիչներին
15:35, 24.06.2019

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են զանգվածային բռնությունը և ուժի գերազանցում են թույլ տվել, պետք է պատժվեն: Ըստ նրա՝ հասարակական պահանջին պետք է հետևեն իրավական հետևանքները:

«Ինչ վերաբերում է այսօրվա քաղաքական որոշմանը, առաջնային պատճառը, որը մեզ դրդեց դրան, հասարակության, հատկապես երիտասարդության ցանկությունն ու պատրաստակամությունն է՝ ակտիվորեն ներգրավվել երկրի կառավարման գործում և պատասխանատվություն ստանձնել»,- նշել է Բ. Իվանիշվիլին: Նա նկատել է, որ այդ հասարակական դրվածքի հետ համամիտ է իրենց քաղաքական թիմը, որն ունի ցանկություն՝ հրաժարվել մեկնարկային առավելությունից, մի բան, որը խառն ընտրական համակարգի պայմաններում «Վրացական երազանքում» շատ կա:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր