Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.48, EUR 535.52, RUB 7.56, GBP 596.79
+36 °C, +23 °C ... +37 °C Վաղը`+39 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Միամտություն կլինի նման ենթադրությունը». Արթուր Սաքունց
13:05, 26.06.2019

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ դեսպանը հանդիպում է Ռ. Քոչարյանի հետ, հետո անցնում է ՍԴ նախագահի վրայով, հետո գլխավոր դատախազի մոտով, հետո՞... Կհասնի՞ ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ... Այդքան շա՞տ են շահագրգռված ՀՀ-ում դատաիրավական համակարգի ժողովրդավարական բարեփոխումներով, իհարկե, ոչ, միամտություն կլինի նման ենթադրությունը. իրենք հաստատ նման արժեքներ ու մոտեցումներ չունեն։ Այդ դեպքում, գուցե՞ ցանկանում են իմանալ, սովորել, իրենց մոտ հաշվի առնելու համար, իհարկե, ոչ. չափից դուրս մեծամիտ են նման խնդիր տեսնելու համար։ Մնում է ենթադրել` շատ են անհանգիստ, որ հանկարծ ՀՀ-ում անկախ դատարան չստեղծվի, դատաիրավական արդյունավետ գործող մարմիններ չստեղծվեն` ՀՀ-ում հենց իրենց կոռուպցիոն, հակաիրավական գործունեության փաստերը չբացահայտելու մտահոգությունից»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր