ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+3 °C
Ստամբուլի նորընտիր քաղաքապետը պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիվ իր ծննդավայրը նորովի է բացահայտել
20:10, 26.06.2019 | mamul.am
5909 | 0

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է իր համար նշանակալի դեր ունեցած հայ ճարտարապետի մասին:

Հեռուստաեթերից պատմելով այդ մասին՝ Իմամօղլուն մի դրվագ է ներկայացրել իր կյանքից։ Նշել է, որ 1990-ական թվականներին իր մերձավոր շրջապատում կար մի հայ ճարտարապետ կար, ով լիովին փոխել է քաղաքների ու շինությունների մասին իր պատկերացումները։ Խոսքը Թուրքիայում հայտնի հայզագի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի մասին է։

Նորընտիր քաղաքապետը վերհիշել է, թե ինչպես է հայ ճարտարապետի հետ միասին շրջել իր ծննդավայր Տրապիզոն քաղաքում։ Իմամօղլուն առաջարկել է գնալ քաղաքից դուրս և բնության գրկում զբոսնել, բայց հայ ճարտարապետը առարկել է՝ ասելով որ Տրապիզոն քաղաքում դիտարժան շատ վայրեր կան, փոխանցում է Ermenihaber-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր