ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նման դեպքերն անպայման պետք է հետաքննվեն իրավապահների կողմից». Հայկ Գրիգորյան
14:55, 27.06.2019 | mamul.am
3151 | 0

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու նկատառում նման դեպքերի բացահայտման մասով։ Նախ, նման դեպքերն անպայման պետք է հետաքննվեն իրավապահների կողմից՝ պարզելու համար, թե արդյոք կա հանցակազմ, թե՞ ոչ։ Երկրորդ` նման դեպքերը շատ են իրականում, երբ ամեն ինչ այսպես կոչված օրենքի տառին համապատասխան է, բայց չի պահպանվում վարչարարության տրամաբանությունը, այսինքն՝ Բնապահպանության նախարարը կարող է ազատորեն գումար տրամադրելու հայեցողություն ունենալ մշակույթին, ոստիկանությունը՝ բնապահպաններին, և այլն։ Հուսանք, որ ներկայիս կառավարությունը կկատարի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, որ նման աննորմալ իրավիճակներ, որոնք կոռուպցիոն ռիսկերով են հագեցած, այլևս չստեզծվեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր