ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 7 ներկայացուցիչ
11:35, 27.06.2019 | mamul.am
2192 | 0

Մինսկում շարունակվող 2-րդ Եվրոպական խաղերի 7-րդ մրցումային օրը հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ, թիավարություն, սպորտային մարմնամարզություն և հեծանվասպորտ մարզաձևերից։

Ըմբշամարտում ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտում ուժերը կչափի Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևի հետ։

Թիավարությունում՝ բայդարկա 5000 մետր մրցաձևի եզրափակչում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Ալավերդյանը։

Սպորտային մարմնամարզությունում պայքարի մեջ կմտնեն Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։ Հեծանվասպորտում Հայաստանը կներկայացնի Էդգար Ստեփանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր