ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Լևոն Արոնյանի մրցակիցն այսօր Անիշ Գիրին է
12:50, 27.06.2019 | mamul.am
2098 | 0

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցներն են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Շախրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ) և Մաքսիմ Վաշյե Լագրավը (Ֆրանսիա):

Այսօր՝ մրցաշարի 2-րդ տուրում, Արոնյանը սպիտակներով կմրցի Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ։ Պարտիային կարող եք հետևել 18։30-ից՝ MAMUL.am-ի ուղիղ միացմամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր