ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սիրտս ու բանականությունս տարակարծիք էին». Արիեն Ռոբեն
00:55, 05.07.2019 | mamul.am
8001 | 0

Հոլանդիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի նախկին կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։

«Վերջին շաբաթների ընթացքում շատ եմ մտածել։ Ժամանակ էի վերցրել, որպեսզի ապագայիս վերաբերյալ որոշում կայացնեմ։ Որոշեցի ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս։ Սա կարիերայիս ամենաբարդ որոշումն էր։ Որոշում, որում սիրտս ու բանականությունս տարակարծիք էին»,- նշել է Ռոբենը։

«Բավարիա»-ն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ռոբենին․ «Այսօր ավարտվեց ֆուտբոլային մեծագույն կարիերաներից մեկը։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Արիե՛ն»։

Նշենք, որ Ռոբենը 2009 թվականից հանդես էր գալիս «Բավարիա»-ի կազմում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր