ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արսեն Թորոսյանը՝ Զոդի կամրջին տեղի ունեցած վթարից տուժածների առողջական վիճակի մասին
14:58, 08.07.2019 | mamul.am
3514 | 0

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ հաղորդեց Արարատի մարզում՝ Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտոթվարից տուժածների մասին․

«Այս պահին «Այրվածքաբանական» կենտրոնում մեկ ծայրահեղ ծանր ունենք, ում վիճակը չի փոխվել, ո՛չ բարելավվել է, ո՛չ վատացել։ Երկու ծանր ունենք նույն կերպ։ Մնացածի վիճակը միջին ծանրությունից արդեն դառնում է թեթև, մի քանի օրվա ընթացքում դուրս կգրվեն։ Իսկ ծայրահեղ ծանրին և ծանր վիճակում գտնվողներին հետևում ենք, ամեն ինչ անում ենք, որ կարողանանք փրկել»,-ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին Արարատի մարզում՝ Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր