ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները: Նախ՝ ի՞նչ է հանրակրթական չափորոշիչը․ . Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել` ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները. . հայոց լեզու, գրականություն . հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն) . օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն) . արվեստ (երաժշտություն, կերպարվեստ) . ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ): Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև. • վերապատրաստման մոդուլների մշակում • մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում • վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում • սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար Արդյունքում կունենանք՝ Հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և վերամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ»: |