Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել մինչև 19 տարեկաններր Եվրոպայի 2019 թվականի առաջնությանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսել է թիմի նախապատրաստական աշխատանքների, հոգեբանական վիճակի և իր ակնկալիքների մասին։ «Հունիսի 26-ից սկսել ենք վերջին հավաքն ու այս ընթացքում տղաներին շեշտել եմ, որ մասնակցում են շատ պատասխանատու առաջնության ու նրանց վրա մեծ պարտականություն է դրված։ Տղաներին խնդրել եմ չլարվել, ազատ լինել ու հաճույք ստանալ այս խաղերից։ Մենք հաղթանակի համար ենք խաղալու, ու տղաներն ամեն ինչ անելու են դրա համար»,- նշել է նա։ |