ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Քննադատությունը տեղ հասավ. մեկնարկել են Սիս գյուղի ասֆալտապատման աշխատանքները
16:45, 12.07.2019 | mamul.am
7210 | 0

«Սիս համայնքում մեկնարկել են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` տեղադրելով լուսանկարներ:

Հիշեցնենք, որ տեսանյութ էր հրապարակվել, որում Սիս գյուղի երեխաները բողոքում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց ճանապարհը»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր այդ հարցին՝ հանձնարարելով վերանորոգել նշված ճանապարհահատվածը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր