ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Էշ էշ կարծում էինք, թե էդ գործակատարներն այլևս անելիք չունեն արդարադատության համակարգում». Լ. Բարսեղյան
00:15, 13.07.2019 | mamul.am
6140 | 0

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձանների թարմ պատվերներ ԲԴԽ-ից

Տավարացյան Նախշունն ու Քոչարյան Վիգենը քննազննելու են դատավորներին: Ու հետո մենք կունենանք արդարադատություն ու հետո արեւը կելնի արևելքից ու մայր կմտնի արևմուտքում ու Արտուշը Գաբրիելյան Տաթոյի ու Մացոյի հետ կդառնան արդարադատ, օրինակելի դատավորներ ու հետո տաճարներ կսարքվեն Հայաստանում այդ դատավորների բոյով արձաններով ու հետո աշակերտներին ու ուսանողներին կտանեն էքսկուրսիաներ այդ տաճարներ, կծանոթացնեն նրանց կենսագրությանը ու աշակերտները կհարցնեն ուսուցիչներին, թե ինչու են արձանների գլխներին դափնեպսակներ ու ինչու են աստվածները տոգաներով ու ինչու է պատվանդաններից միզահոտ գալիս ...: Իսկ մենք էշ էշ կարծում էինք, թե էդ գործակատարները այլևս անելիք չունեն արդարադատության համակարգում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր