ՖԻՖԱ-ն փոփոխություններ է մտցրել կարգապահական կանոնագրքի մեջ՝ կապված ռասիզմի և խտրականության հետ։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթվանից։ Այսպիսով, ռասիզմի և խտրականության հետ կապված խախտման համար ֆուտբոլիստները նվազագույնը կորակազրկվեն 10 խաղով, իսկ այն ասոցիացիաներն ու ակումբները, որոնց ֆուտբոլիստը խախտում կկատարի, իրենց հերթին, կպատժվեն մեկ խաղ գրեթե առանց հանդիսատեսի անցկացնելով և կտուգանվեն առնվազն 20 հազար դոլարով: |