Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+26 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Վանաձորը վերադարձնելու ենք վանաձորցինեին». Լոռու մարզպետ
21:40, 15.07.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի լոռեցիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեցօր բացահայտվում են նախկին մեծ ու փոքր տրամաչափի պաշտոններ զբաղեցրած տարբեր անձանց պատկանող նոր հողատարածքներ, որոնց տրամադրման հիմքերը միշտ չէ, որ պարզ են և օրինականության շրջանակներում, ես՝ որպես Լոռու մարզպետ, նախաձեռնել եմ այդ խնդրի համապարփակ ուսումնասիրության գործընթաց:
Համապատասխան մասնագետների ու իրավասու մարմինների հետ իրականացվելիք այս գործընթացով նախատեսում ենք վեր հանել ժամանակի ընթացքում ապօրինաբար, տարբեր ձևակերպումներով նախկին կարկառուն պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին/հարազատներին հատկացված հողատարածքների հիմքերն ու դրանք ներկայացնել հանրությանը:
Վանաձորի մասով այս գործընթացը, կարծում եմ, վաղուց պետք է սկսված լիներ Վանաձորի համայնքապետի ու համայնքի ավագանու կողմից, որը, սակայն, չի արվել: Այս առումով խիստ բացասական եմ գնահատում վերջիններիս պասիվ, կրավորական կեցվածք ընդունելը, այն դեպքում, երբ օտարված հողատարածքների թվում կան նաև հանրային նշանակություն ունեցող ու տասնամյակներով հանրությանը ծառայած տարածքներ:Կլանային մտածելակերպով ու անձնական կամ խմբային շահով առաջնորդնելով նախկին պաշտոնյաներից ոմանք փորձել են սեփականաշնորհել այն ամենը, ինչը հնարավոր է, և նաև այն, ինչը ենթակա չէ սեփականաշնորհման:
Դրանց թվում են մարզպետարանի ետնամասում գտնվող Մոր ու մանկան զբոսայգու երկու կողմերում գտնվող տարածքները, որոնք 10 տարուց ավել է, պատկանում են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդուն՝ Աղասի Դարբինյանին, ով այժմ զբաղեցնում է Վարչական դատարանի նախագահի պաշտոնը և Արսեն Դարբինյանի ընտանիքին, ով տարիներ շարունակ զբաղեցրել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր