ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Երբ պիտի վերջապես հեղափոխությունը մտնի Հանրային հեռուստաընկերություն». Կարինե Հարությունյան
23:20, 16.07.2019 | mamul.am
4065 | 0

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի՝ արդեն նախկին խորհրդական Տիգրան Պասկևիչյանը գրել է, որ Հանրային հեռուստաընկերությունը քոչարյան-սարգսյանական ճահճից դուրս բերելու վերաբերյալ իր բոլոր խորհուրդները մնացել են անարձագանք կամ կոշտ դիմադրության են արժանացել: Տիգրանին նոր չեմ ճանաչում՝ որպես հեղափոխական մտքի կրողի, բայց Տիգրանին հանգիստ թողնեմ ու անցնեմ հանրայինի մասին իմ պատկերացումներին:
Սիրո և հանդուրժողականության հեղափոխության հաղթանակը պիտի արտացոլվեր, առաջին հերթին, հանրայինում: Իզուր չէր, որ մարդիկ շունչները պահած սպասում էին, թե երբ պիտի վերջապես հեղափոխությունը մտնի հանրային, երբ պիտի հեղափոխության մեսիջները, ինչպես ասում են, միս ու արյուն ստանան հանրայինում՝ նոր հաղորդումների, նոր դեմքերի, նոր մտքի-խոսքի տարբեր դրսևորումների տեսքով: Մի խոսքով՝ կար սպասումը, որ հանրայինում կհաղթի հեղափոխական միտքը, որ կձևավորվեն մշակութաբանական, հասարակական ու քաղաքական մտքեր գեներացնող հարթակներ, որ հանրայինը վերջապես կդառնա հեղափոխության հաղթանակը խորհրդանշող կառավարության օգնականը՝ սոսկ արձանագրողից և անգամ՝ վատ արձանագրողից վերածվելով համարձակ, ստեղծարար, կրեատիվ, հանրության հետ կենդանի փոխազդեցության մեջ գտնվող օրգանիզմի:
Ստեղծագործական միջավայրը սիրում է նոր գաղափարներ, հավակնում է հեղափոխականի տիտղոսի, ոգեշնչում է և ոգեշնչվում: Ստեղծագործական միջավայրը թռիչքների ու վայրէջքների և նոր թռիչքներ փնտրելու ասպարեզ է: Հանրայինը, իմ պատկերացմամբ, այդպիսին պիտի լինի. մտքեր ծնող, հարցեր առաջադրող, լուծումներ փնտրող: Չպիտի վախենալ թռչելուց, չպիտի վախենալ սխալվելուց ու նոր ճշմարտություններ փնտրելուց:
Ինչ վերաբերում է փող ասվածին, տևական ժամանակ հանրայինը փողերը մսխել է վատ հաղորդումների, անճաշակ սերիալների, մեկ պրոդյուսեր-երկու ռեժիսորով հեռուստատեսություն պահելու ախպերջանական հոգեբանության համատեքստում: Էլ ե՞րբ պիտի ռոբասերժականների այս գյադայական ներքին կանոնները ջարդվեն, եթե ոչ այսօր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր