Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+21 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ի՞նչ գործ ունի Հայկ Մարությանի խոսնակի պաշտոնում այս անհեթեթությունը». Վահագն Ավագյան
14:50, 17.07.2019

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱԿ-ական Հակոբ Կարապետյանն է՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:

Դժվար է պատկերացնել նախորդ ռեժիմի 30 տարիների ընթացքում քանի սերունդ է մտավոր առումով հաշմանդամ դարձել՝ ձևավորելով անձի պաշտամունք, հազարավոր երիտասարդների զրկելով մտածելու ունակությունից, իրավունքի ու պետության մասին կեղծ պատկերացումներ ներարկել, սեփական եսի նկատմամբ թերարժեքություն սերմանել, զոհի և միշտ բռնության օբյեկտ լինելու ճակատագրի անխուսափելության մեջ հավաստիացրել:

Ինչքան պետք է մարդու ուղեղը հիվանդ լինի, որ Մարտի մեկի գնդակահարողին և դրա դեմ ապստամբողին նույնացնի: Ինչքան պետք է կրթությունից ու գիտությունից հեռու լինել, քաղաքական փիլիսոփայությունից տգետ լինել, իրավական պետությունների պատմությունից, հիմնադրումից, կայացումից անտեղյակ լինել, որ ամբողջ օրը, շուրջը լսելով Սահմանադրական կարգի տապալման մասին, միևնույն է, մնալ անտեղյակ դրա առաջացրած հետևանքների ու վտանգների մասին, դրանից բխող ինքնապաշտպանական իրավունքի մասին:

Եվ վերջապես ուզում եմ հասկանալ, թե ինչ գործ ունի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակի պաշտոնում այս անհեթեթությունը, եթե նույն հուլիսյան օրերին Հայկը ինքն էր Խորենացի փողոցում բոլորին հիմնավորում, որ Սասնա Ծռերը ահաբեկիչ չեն, քանի որ որևէ մեկը, բացի նախորդ ռեժիմից ահաբեկված չէ տղաների գործողություններից:

Հայկ ջան քաղաքում աղբը մաքրելու ժամանակն է, և առաջին հերթին պետք է սկսեք քաղաքապետարանից»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր