ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի. «Հրապարակ»
09:20, 18.07.2019 | mamul.am
3407 | 2

«ՀՀ իշխանությունից երեք առանցքային պաշտոնյա այս պահին Վաշինգտոնում են՝ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Զոհրաբ Մնացականյանը։ ԱԺ 9 հոգանոց պատվիրակությունը 10-12 օր մնալու է ԱՄՆ-ում: Ի՞նչ գումար է դա նստելու հայոց բազմաչարչար բյուջեի վրա՝ հարցրինք ԱԺ-ից։

ԱԺ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկական անձ է մեկնել՝ Արման Աբովյան, Էդմոն Մարուքյան, իսկ «Իմ քայլից»՝ 2-ը․ Լիլիթ Մակունցն ու Աննա Կարապետյանը` Արարատ Միրզոյանի նախկին օգնականը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը։ Մյուս չորսն «օժանդակ» պերսոնալն է՝ Վահան Կոստանյան, արտաքին կապերի վարչության պետ, արարողակարգի ներկայացուցիչ, օպերատոր։

«Ընդհանուր ճանապարհածախսը կազմել է 17 մլն 255 հազար 165 դրամ, օրապահիկը՝ 4 մլն 399 հազար, իսկ գիշերավարձի թվային ընդհանուր պատկերը դեռ չունենք»,- ասացին ԱԺ-ից:

Ի դեպ, ըստ կառավարության ընդունած չափորոշիչների, գիշերավարձը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 218 դոլար, ասել է` ընդհանուր գիշերակացը կկազմի մոտ 10 մլն դրամ: Ու եթե ելնենք նույն չափորոշիչներից, որով օրապահիկը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 145 դոլար, ապա օրապահիկի ասված թվերը չեն համապատասխանում «իրականությանը»:

Անգամ իրենց ներկայացրած թվերով՝ գումարած գիշերակաց, բյուջեի վրա Արարատ Միրզոյանի այցը կնստի 60 հազար դոլարից ավելի: Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են` Արարատ Միրզոյանի դեպքում հանդիպումների շատ բարձր մակարդակ գոնե այս պահին չկա։ Երեկ միայն հաղորդեցին, որ Միրզոյանին ընդունել են ՀՀ դեսպանությունում, և նա հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ` դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր