ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Որոշները հեղափոխությունից առաջի և հետոյի պարզ տարբերությունը չեն հասկանում». Գեմաֆին Գասպարյան
10:10, 18.07.2019 | mamul.am
3770 | 2

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ, քննադատեք:

Նախորդ իշխանությունների դեպքում ընդհանրական մերժման, անհնազանդության գործիքակազմը լրիվ լեգիտիմ էր, քանի որ քեզ տեղ չէին թողնում` գող էին, իրավունքների գող առաջին հերթին, բայց նույն լեզվով նոր իշխանությանը դիմելը, նույն գործիքակազմը կիրառելը, կներեք, իրավիճակը չհասկանալն է, ու գիտե՞ք՝ ինչու, որովհետև նոր իշխանությունը լեգալ է, լեգիտիմ. «Լեգիտիմ և լեգալ իշխանության հետ հարաբերությունը այլ է, նույնիսկ միայն լեգիտիմ կամ միայն լեգալ իշխանությանը հնարավոր չէ նույն արշինով մոտենալ ինչ ո՛չ լեգիտիմ, ո՛չ էլ լեգալ իշխանությանը. որոշները հեղափոխությունից առաջի և հետոյի այս պարզ տարբերությունը չեն հասկանում կամ իրենց դրել են չհասկացողի տեղ: Հունիսի 6-ի գրառումս,
չկա փաստ, որ նորը գող է, հատկապես իրավունքների գող ու, եթե ժամանակին, ի դեմս Սերժ Սարգսյանի, կառավարիչներին ասում էինք` գնա ոնց ուզում ես մեր հարցերը լուծիր ու լրիվ դու ես պատասխանատու, մեր վրա մի գցիր` լրիվ ճիշտ էր, որովհետև գող էին, առաջին հերթին իրավունքների գող, հիմա միայն կառավարող 100-200 հոգին չէ երկիրը կառուցելու, միասին պիտի փորձենք, թեև էդ 100-200 հոգին առաջնակի պատասխանատվություն են կրում՝ ամբողջական ու առաջնակի պատասխանատվություն:
Երբ քեզնից խլում են իրավունքներդ, կարաս ասես՝ դե արա, այսօր հանրային կարծիքը (կամ նրա ընկալումը) կարևոր է քաղաքական որոշումներ կայացնելիս, առաջ ոչինչ էր մեծ հաշվով:
Մենք սովորել ենք, որ մինչև ահավոր բարձր չգոռանք պստի բան էլ չի լինի ու էդ մեր սովորած լեզուն, որ բանի տեղ չեն դնում ու անհրաժեշտ է անընդհատ բարձր գոռալ` հիմա անիմաստ է ու ղժոց է իրականում:
Լեգալ ու լեգիտիմ իշխանություն է, լիքը քննադատելու տեղով, շատ բացեր ունենք, ես՝ ինքս ինձանից հաճախ դժգոհ եմ, բայց լեզուն փոխեք քննադատության, որովհետև էդ լեզվով դուք (շատերդ) ՀՀԿ եք քննադատում, որը չկա, ու սխալ եք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր