ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մինչև հուլիսի 4-ը բուժումն սկսած անձինք ճառագայթային բուժումն անվճար չեն ստանում․ ՀՔԱՎ-ն ահազանգում է
20:35, 18.07.2019 | mamul.am
2659 | 0

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թ․ հուլիսի 16-ին տեղեկացրել է, որ հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումամբ հիվանդների համար հուլիսի 4-ից ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից:

Քաղաքացիների ահազանգերը փաստում են, որ նախարարի հրամանը չի տարածվում մինչև հուլիսի 4-ը բուժում սկսած անձանց վրա։ Այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել բժշկական հաստատության հետ մինչև հուլիսի 4-ը, բայց բուժումը դեռ շարունակում են, ստիպված են վճարում կատարել մի ծառայության համար, որը արդեն անվճար է։

Սույնով հրավիրում ենք պատասխանատու մարմինների ուշադրությունը ստեղծված իրավիճակին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր