ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայի թշնամու հետ ոչ թե թավիշով, այլ սրով պետք է կռվել». Արտակ Գալստյան
01:05, 19.07.2019 | mamul.am
6445 | 0

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Իջևանյան դեպքերը հակահեղափոխականների սադրանք էր, գոնե ինձ մոտ կասկած չի հարուցում:
Այդ կասկածը ավելի է ամրապնդվում, երբ Իջևանյան դեպքերը դիտարկում ես դրան նախորդող դեպքերի լույսի ներքո:
Սկզբում Սևանի ափամերձ գոտու տնտեսավարողների ակցիան:
Հետո հրկիզեցին Ծիծեռնակաբերդի այգին:
Հրկիզեցին Երևան քաղաքի աղբամանները
Եվ Իջևանյան դեպքեր:
Ընդ որում, սադրեցին Իջևանում, որովհետև այն վարչապետի ծննդավայրն է:
Դրանով փորձ արվեց ցույց տալ, որ վարչապետի դեմ ըմբոստացել է իր ծննդավայրը:
Այս սադրանքներն էլ իրականացրեցին այն ժամանակ, երբ նախկին օկուպացիոն ռեժիմի մնացորդ Սահմանադրական Դատարանը վարույթ ընդունեց Ռոբերտ Քոչարյանի գործը, ազգադավերը Վենետիկի հանձնաժողովում փորձեցին հակահայկական բանաձև ընդունել և այսօր էլ Իջևանյան դեպքերի աղմուկի տակ, հայրենիքի և հայ ազգի թշնամի ՍԴ անդամները, այս բառի բուն իմաստով, որոշեցին դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով Ռ.Քոչարյանի գործով եզրակացություն ստանալու համար:
Միայն այսքանը բավական է, որ առերևույթ հավաստի կասկած ձևավորվի, որ նախկին ռեժիմը, իր հայատյաց ղեկավարներով, ավելի վտանգավոր են քան Ադրբեջանը և Թուրքիան:
Միայն այսքանը բավական է, որ նոր իշխանությունը հասկանա, որ հայի թշնամու հետ ոչ թե թավիշով այլ սրով պետք է կռվել:
Այսօր որոշ փաստաբաններ և այսպես կոչված իրավապաշտպաններ փորձում են ասուլիսներ հրավիրել և բարձրաձայնել, իբր թե ոստիկանության կողմից անհամաչափ կիրառված ուժի և ապօրինի ձերբակալությունների մասին:
Այս առումով կասեմ՝
Վալերի Օսիպյանին կարելի է մեղադրել միայն մի բանում, որ ոչ թե օկուպանտ է, այլ հայ:
Որ հայի նկատմամբ ուժ կիրառելը համարում է ծայրահեղ միջոց, այլ ոչ թե նախկինների պես հաճույքի առիթ:
Բայց, ինչպես ցույց տվեցին երեկվա դեպքերը, լցվեց նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի համբերության բաժակը:
Եվ սադրիչները ստացան այն, ինչին որ արժանի էին:
Այսօր ՀՀ ոստիկանապետին միացավ նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
Կարելի է արձանագրել, որ իջևանյան հակահեղափոխության շուրջ օղակը սեղմվեց:
Հ.Գ
Իմ կողմից կասեմ հետևյալը, այն Իջևանցին, որը տրվել է սադրանքներին, այն Իջևանցին, որը փորձել է վնասել Իջևանցիների ձեռքով Իջևանում տեղադրված ՀՀ Վարչապետի արձանը, իր այդ քայլերով դուրս է եկել ամբողջ հայ ժողովրդի դեմ:
Եվ պետք է ստանա իր արժանի պատիժը և հասկանա որ օտարին ծառայելը ընդդեմ Հայ ժողովրդի ոչ թե սոցիալական պայքար է, այլ հայրենիքի դավաճանություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր