Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 19-ին, հյուսիսային շրջանների առանձին հատվածներում, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքան կնվազի։ Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Եղանակը մայրաքաղաքում Երևան քաղաքի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.90C (1982 թ.) Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: |