Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.94, EUR 528.10, RUB 7.20, GBP 576.98
+21 °C, +20 °C ... +37 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Վերջին օրերի դեպքերի նպատակը հասարակության ուշադրությունը շեղելն է». Արտակ Գալստյան
06:35, 20.07.2019

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդը Ձեզ և Ձեր սերունդներին կհեռացնի, կդատապարտի, կնզովի:

Վերջին դեպքերի խրոնոլոգիայից ակնհայտ է, որ երկրում տեղի է ունենում ակնհայտ սաբոտաժ:
Նախկին ռեժիմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թշնամի է եղել, կա և կլինի Հայ ժողովրդին:
Վերջին օրերի դեպքերը ունեցել են մի նպատակ. շեղել հասարակության ուշադրությունը և դրա միջոցով լուծել հիմնական խնդիրը, որին ձեռնամուխ է եղել հակահեղափոխության վերջին բաստիոնը՝ ՀՀ Սահմանադրական դատարանը:
Երևանում աղբարկղների այրման, Ծիծեռնակաբերդի այգու հրդեհման և Իջևանի դեպքերի աղմուկի տակ ՍԴ-ն վարույթ ընդունեց Քոչարյանի գործը, իսկ երեկ էլ կասեցրեց այն և դիմեց ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով, իբր՝ խորհրդատվություն ստանալու համար:
Վենետիկում ՀՀ Ներկայացուցիչը և այս հարցով զեկուցողը Հրայր Թովմասյանի աճեցրած Վարդան Պողոսյանն է, ինձ թվում է՝ արդեն պարզ է, թե ինչ որոշում է կայացվելու և դրանից հետո Հրայր Թովմասյանը ավարտելու է իր առաքելությունը, այն է՝ ազատ է արձակելու Քոչարյանին:
ՍԴ-ն Քոչարյանի գործը վարույթ ընդունեց ապօրինի, Վերաքննիչ դատարանը բեկանել է Դավիթ Գրիգորյանի ՍԴ դիմելու որոշումը, այն այս պահին գոյություն չունի:
ՍԴ-ն առանց դիմումի չի կարող վարույթ սկսել, բայց սկսեց, որը ակնհայտ մարտահրավեր է Հայ ժողովրդին:
Իսկ որոշում կայացնելու համար ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովին դիմելով՝ ՍԴ անդամները ստորագրեցին իրենց ոչ կոմպետենտության տակ, արձանագրեցին որ իրենք այն աստիճան չեն տիրապետում ՀՀ Սահմանադրությանը, որ դիմում են այլ կառույցների, որ իրենց ուղղություն ցույց տան:
Բացի այդ ՀՀ Դատական օրենսգիրքը արգելում է դատավորին որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել վերադաս դատարանի հետ, քանի որ ողջամտորեն իր որոշումը կարող է բողոքարկվել այնտեղ:
Եթե Վենետիկի հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, ապա ՄԻԵԴ-ը դատարան է և, միանշանակ է, որ Քոչարյանի գործը լսվելու է նաև այնտեղ:
Ստեղծված իրավիճակում ՍԴ անդամներն, ովքեր իրենց ժառանգաբար համարում են դատավոր, թույլ են տվել կոպիտ կարգապահական խախտում, որի հիմքը բավարար է որ դատավոր դարձած անդամները այդ հիմքով հեռացվեն:
Հ.Գ. Հրայր Թովմասյան և ՍԴ այլ իբր թե դատավոր դարձած անդամներ, ձեր գործունեությունը ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ:
Իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե ոչ օրենքով, ապա հասարակական ընկալման մեջ դուք դավաճանում էք հայրենիքին, իհարկե, եթե դուք Հայաստանի Հանրապետությունը երբևիցէ համարել էք ձեր հայրենիքը:
Դուք պետք է հեռանաք, հակառակ դեպքում ձեզ կհեռացնի, կդատապարտի և կնզովի Հայ ժողովուրդը ՝ ձեզ և ձեր սերունդներին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր