Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+21 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մեզ անհրաժեշտ է ոչ միայն տարածաշրջանի ամենամարտունակ, այլև ամենաինտելեկտուալ բանակը». ՀՀ վարչապետ
14:35, 19.07.2019

ՀՀ վարչապետն այն կարծիքին է, որ քաղաքացու կյանքում կարևորագույն տարիներից են զինվորական ծառայության երկու տարիները. «Մեր զինվորները զորամասերում ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ, հմտություններ, որոնք մեծ հաշվով ամբողջ կյանքում կուղեկցեն, անկախ նրանից հետագայում զինվորական գործով կզբաղվեն, թե՝ ոչ: Մեր կառավարության կարևոր առաջնահերություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մաքսիմալ արդյունավետ օգտագործենք, որ զինվորը, բանակից զորացրվելիս, լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել է մինչև զինվորական ծառայությունը»,- այսօր ՀՀ ՊՆ ուսումնական զորամասում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ միայն տարածաշրջանի ամենամարտունակ, այլև ամենաինտելեկտուալ բանակը:

«Մենք պետք է մեր ամենօրյա կյանքում կարողանանք ճշգրիտ մարտավարական, ռազմավարական որոշումներ կայացնել, ճշգրիտ գնահատել իրադրությունը և կայացնել ճշգրիտ և ժամանակին որոշումներ»,- նշեց նա:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր